
Թուրքիան «Սու-24»-ի կործանումից ԱԳՆ է հրավիրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի դեսպաններին

Թուրքիայի արտգործնախարարությունը հրավիրել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի դեսպաններին, որպեսզի նրանց հետ քննարկի խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կապված իրավիճակը, հայտնում է Reuters-ը:
Այս մասին հայտարարել է թուրքական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է ռուս դեսպանին՝ կապված ռուսական ինքնաթիռի կործանման հետ:
Հիշեցնենք, որ այսօր Սիրիայի Լաթաքիա նահանգում կործանվել է ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռը: Ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն ստանձնել է Թուրքիան՝ Ռուսաստանին մեղադրելով իր օդային տիրույթը խախտելու մեջ:
Մոսկվան պնդում է, որ իր ինքնաթիռը թռիչք է իրականացրել Սիրիայի տարածքում: