Մասշտաբային զորավարժություններ Ադրբեջանում
Ադրբեջանում կանցկացվեն հրամանատարաշտաբային «Խազար-2015» զորավարժություններ, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքին:
Տեղեկությունների համաձայն՝ զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունները, Ադրբեջանի պաշտպանության նախարարության անձնակազմը, Ադրբեջանի հատուկ պետական պահպանության ծառայությունը, պետական սահմանապահ ծառայությունը, Ադրբեջանի ներքին գործերի ու առողջապահության նախարարությունները, պետական ծովային ադմինիստրացիան ու BP ընկերության ներկայացուցիչները:
Զորավարժությունները կանցկացվեն ցամաքում ու ծովում՝ հատուկ տեխնիկայի ու սարքավորումների կիրառմամբ:
Զորավարժությունները կմեկնարկեն նոյեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԻՆ-ի ստեղծման 10-ամյա տարեդարձի կապակցությամբ Ղարադաղի շրջանում: