
«Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Թուրքիայի հետ». Լավրով

Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Թուրքիայի հետ նախօրեին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի պատճառով, սակայն կվերանայի Անկարայի հետ հարաբերությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք չենք պատրաստվում պատերազմել Թուրքիայի հետ, թուրք ժողովրդի նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել, մեզ մոտ հարցեր են առաջանում՝ կապված ներկայիս թուրք ղեկավարության գործողությունների հետ»,- բացատրել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ ռուսական իշխանությունները պլաններ չունեն այցելել Թուրքիա ու Մոսկվայում ընդունել Թուրքիայի ներկայացուցիչներին: