Իրավական պետությունը սկսվում է յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ օրենքի հավասար և թափանցիկ կիրառությունից. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․

«Մեքենաս այսօր տեղափոխվել է տուգանային հրապարակ՝ առանց որևէ իրավական հիմնավորման, առանց պատշաճ ծանուցման և առանց որևէ խախտման վերաբերյալ արձանագրության ներկայացման։

Ցավոք, սա արդեն առանձին դեպք չէ, այլ այն գործելաոճի հերթական դրսևորումը, որը վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ է հանդիպում պետական կառավարման տարբեր ոլորտներում։

Տարիներ շարունակ իշխանությունը հանրությանը խոստանում էր ժողովրդավարություն, իրավական պետություն և եվրոպական չափանիշներ։ Սակայն ժողովրդավարությունը չի չափվում միայն հնչեղ հայտարարություններով կամ քաղաքական կարգախոսներով։ Այն առաջին հերթին արտահայտվում է օրենքի գերակայությամբ, պետական մարմինների հաշվետվողականությամբ և քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքով։

Իրավական պետությունը սկսվում է ոչ թե բարձրախոսներից հնչող հայտարարություններից, այլ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ օրենքի հավասար և թափանցիկ կիրառությունից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930