Ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ օրգանիզմում օրական մեկ ձու օգտագործելու դեպքում

Օրական ընդամենը մեկ ձվի օգտագործումը կարող է մի շարք դրական ազդեցություններ ունենալ առողջության վրա։ Այս մասին HuffPost-ի հետ զրույցում հայտնել է սրտաբան Աուրելիո Ռոխասը։

Բժշկի խոսքով՝ ձուն հարուստ է հակաօքսիդանտներով, ինչպես նաև A, D, E և K վիտամիններով ու բարձրորակ սպիտակուցներով։ Սպիտակուցը կարևոր դեր ունի մկանային զանգվածի պահպանման գործում, ինչը նպաստում է առողջ ծերացմանը և օրգանիզմի ընդհանուր լավ վիճակին։

Ռոխասի խոսքով՝ ձվի կանոնավոր օգտագործումը կարող է նաև նպաստել ուղեղի առողջությանը և նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը։ Բացի այդ, ձուն երկար ժամանակ հագեցվածության զգացում է ապահովում, ինչի շնորհիվ նվազում է քաղցրավենիքի և ուլտրավերամշակված մթերքների նկատմամբ ցանկությունը։

Սակայն մասնագետը զգուշացնում է, որ միայն ձվի օգտագործումը բավարար չէ առողջության համար։ Եթե մարդու սննդակարգը հարուստ է տապակած ուտեստներով, վերամշակված մսամթերքով և այլ ոչ առողջարար մթերքներով, ապա նույնիսկ մեծ քանակությամբ ձվի օգտագործումը չի կարող փոխհատուցել դրանց բացասական ազդեցությունը։ Հատկապես զգուշավոր պետք է լինեն սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոններ ունեցող մարդիկ։

Մասնագետների կարծիքով՝ չափավոր քանակությամբ ձուն կարող է լինել առողջ և հավասարակշռված սննդակարգի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով օրգանիզմը անհրաժեշտ սննդանյութերով և երկարատև հագեցվածության զգացումով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930