Ադրբեջանի պետական SOCAR ընկերությունն ու Իրանի նավթի ազգային ընկերությունը (NIOC) Թեհրանում քննարկել են նավթի ու գազի արդյունահանման ու հետախուզության համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ երրորդ երկրներում, ասվում է SOCAR-ի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Trend-ը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ շփման գծում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Էլշան Իսմայիլովը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությանը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Անկարան սահմանափակումներ չի մտցնի ռուս քաղաքացիների նկատմամբ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ռուսական «Սու-24» ինքնաթիռին հասցված հարվածը եղել է Թուրքիայի օդային տիրույթի պաշտպանությունը, այդ պատճառով էլ ոչ ոք դրա համար ներողություն չի խնդրի: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպում Փարիզում համաժողովի շրջանակներում պլանավորված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, ում խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է, որ դաշնայնացումը վրացիների ու աբխազների՝ միասին մեկ հասարակության մեջ ապրելու միակ ուղին է:
Նոյեմբերի 29-ի առավոտից ռուսական դրոշներով նավերը խնդիրներ են ունեցել Բոսֆորի նեղուցը հատելիս, այդ մասին տեղեկացրել է Տրանսպորտային ռազմավարությունների կենտրոնը:
Համաձայն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մարտական պատրաստության ծրագրի՝ ստուգվել է արագ արձագանքման ու ռազմաօդային ուժերի մարտունակությունը, հայտնում է haqqin.az-ը:
Թուրքիայում կալանավորվել է 2 պաշտոնաթող գեներալ ու գնդապետ է կալանավորվել, որոնց մեղադրում են ահաբեկչության ու լրտեսության մեջ: Այս մասին հայտնում է today’s Zaman-ը՝ հղում կատարելով թուրք իրավապահներին:
Թուրքիան հակաօդային պաշտպանության նոր համակարգ է տեղադրել Սիրայի հետ սահմանին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի շրջանակում, որն անցկացվում է Փարիզում, կքննարկեն ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կապված իրավիճակը, գրում է թուրքական Haber7 թերթը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Թուրքիայի դեմ սահմանված ռուսական պատժամիջոցները՝ հայտարարելով, որ Անկարան ռուսական ղեկավարությունից ակնկալում է ավելի «սառնարյուն» գործողություններ, հայտնում է Bloomderg-ը:
«Չեմ կարծում, որ ներկա դրությամբ ռուսական ռազմական օդուժն անհրաժեշտություն ունի Ստեփանակերտի օդանավակայանը որպես թռիչքադաշտ օգտագործել: Սակայն պատերազմի հարցերում կա երկաթյա կանոն` երբեք մի ասա` երբեք»,- ասում է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը:
«Ես Հայաստանը թույլ օղակ չեմ կարծում, նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս։ Ռուսաստանը Հայաստանում զորքեր է պահում, Ռուսաստանը տրամադրում է Հայաստանին պաշտպանական զինտեխնիկա, նույնը` S-400-ը, որը Սիրիա է տեղափոխվել, կա նաև Հայաստանում»,- ասում է նա:
Պարզ է, որ հայ հասարակության մեծամասնությունը՝ առանց խորանալու աշխարհաքաղաքական նրբությունների մեջ, նման հրապարակումներն ընդունելու է՝ որպես Ռուսաստանի միջոցով «պատմական արդարությունը վերականգնելու», «մեր հողերը գրավելու» ուղերձ ու լցվելու է Ռուսաստանի հանդեպ անհագուրդ սիրով:
Թուրքիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան ուղևորություններից, եթե դրանք հրատապ չեն, հայտնում է Reuters-ը:
Պայմանագրի համաձայն՝ հայկական Կարս ու Արդահան քաղաքներն անցան Թուրքիային: Արարատ լեռը նույնպես մնաց Թուրքիայի տարածքում:
Վրաստանի իշխանություններն անհանգստությամբ են հետևում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հակամարտության հնարավոր զարգացմանը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Ռուսաստանի հետ կապերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, տեղեկացնում է Interfax-ը:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում սպանել են հայտնի քրդամետ, մարդու իրավունքների ոլորտում ճանաչված փաստաբան Թայիր Էլչիին, հայտնում է LifeNews-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցով մեկնել է Բելառուս, հայտնում է Trend-ը:
Ստամբուլում հարյուրավոր մարդիկ են հավաքվել Cumhuriyet («Հանրապետություն») թերթի գրասենյակի մոտ, որի աշխատակիցներին նախօրեին ձերբակալել էին նրանց մայիսյան հրապարակման համար, որտեղ նշվում էր, թե Թուրքիայի հատուկ ծառայությունները Սիրիայի ջիհադիստներին գաղտնի կերպով զենք են մատակարարել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրերս Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան բնակավայրում բնակիչների ու ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ էին տեղի ունեցել:
Արտագաղթի հետ կապված տվյալները նույնպես անհուսալի են: Ինչպես նշում է Գեոստատի մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի փորձագետ Շորենա Ցիկլաուրին, «բոլոր սահմանը հատողներին մենք դիտարկել ենք որպես միգրանտներ, իսկ դա ճիշտ չէ»:
«Ինձ թվում է, որ Թուրքիան պետք է Ադրբեջանին հորդորի չդիմել սադրանքների ԼՂ հակամարտության գոտում կամ գոնե կտրուկ իջեցնի հրադադարի խախտումների ինտենսիվությունը, քանի որ իրականում իրավիճակը շատ լարված է ու կարող է պայթել, կարող է պայթել ոչ միայն Սիրիայում, այլև այլ տարածաշրջաններում, ուստի ինձ թվում է, որ ինչ որ փուլում կարող է ձեռնտու լինել լռությունը»:
Ռուսական «Սու-24»-ին խոցած ինքնաթիռին թուրքական F-16 կործանիչները սպասել են երկնքում, դա եղել է պլանավորված ակցիա: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը:
Ռուսաստանը կասեցնում է առանց այցագրի ռեժիմը Թուրքիայի հետ 2016թ. հունվարի 1-ից, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Անթալիայում անցկացված G20-ը մեծ հաջողություն էր Թուրքիայի համար, որը ևս մեկ անգամ ցուցադրել է, որ մեծ ուժ ունեցող պետություն է: Շատ ուրախ եմ, որ եղբայրական երկիրը Ադրբեջանին հրավիրել է մասնակցել այդ գագաթաժողովին: Դա ևս մեկ անգամ վկայում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին ու ցուցադրում մեր ժողովուրդներին ու ողջ աշխարհին, որ Թուրքիան ու Ադրբեջանը ամենամտերիմ երկրներն են»,- հայտարարել է Ալիևը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով զորավարժությունների շրջանակում մարտական պատրաստականության են բերել Ադրբեջանի Հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռազմաօդային ուժերը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
ԱՄՆ-ը ապացույցներ ունի, որ ԴԱԻՇ-ն ու ռուսական ընկերությունները վաճառում են Սիրիայի նավթը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Reuters-ը: