
Էրդողանը հաստատել է թուրք զինվորականների կողմից ռուսական ռմբակոծչի կործանման փաստը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինվորականներն են խոցել ռուսական «Սու-24» ինքնաթիռը:
Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Bloomberg-ի թղթակից Ֆերջան Յալինկիլիջը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել էր ռուսական ինքնաթիռի խոցման փաստը: Գերատեսչությունը պնդել է, որ ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում, սակայն Անկարան պնդում է, որ «Սու-24»-ը խախտել է Թուրքիայի օդային տիրույթը:
Ինքնաթիռն ընկել է Սիրիայի Լաթաքիա նահանգի տարածքում: