Օբաման քննադատել է Իրանի հարցով Թրամփի գործարքը. «Վերադարձանք ուղիղ այնտեղ, որտեղից սկսել էինք»

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը Իրանի նկատմամբ՝ հայտարարելով, որ պատերազմից հետո իրավիճակը փաստացի վերադարձել է ելակետին։

Ըստ Օբամայի՝ նախկինում գործում էր համաձայնագիր, որի շրջանակում Իրանը պարտավորվել էր չմշակել միջուկային զենք։ Սակայն Թրամփի վարչակազմը դուրս եկավ դրանից, ինչը, նախկին նախագահի կարծիքով, հանգեցրեց իրանական միջուկային ներուժի մեծացմանը։

«Այժմ մենք անցանք պատերազմի միջով, ծախսեցինք միլիարդավոր դոլարներ, մեր զինված ուժերին ենթարկեցինք հսկայական ծանրաբեռնվածության, բազմաթիվ մարդիկ զոհվեցին, և տպավորություն է ստեղծվում, որ մենք վերադարձել ենք ուղիղ այնտեղ, որտեղից սկսել էինք նախքան պատերազմը, միայն թե իրավիճակը դարձել է մի փոքր ավելի վատ»,- NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Օբաման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930