Բաժիններ՝

Հայտնի է Ռաֆինյայի հնարավոր վաճառքի հարցում Բարսելոնայի դիրքորոշումը

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան, ըստ շրջանառվող լուրերի, արդեն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը: Աստղային բրազիլացուն իրենց շարքերում են ցանկանում տեսնել Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները:

Կատալոնական ակումբում բացարձակ հանգիստ են 29-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցում։ Ռաֆինյան չի խնդրել հեռանալ, և կատալոնական գրանդի ղեկավարությունը շարունակում է հույսեր կապել նրա հետ։ Վաճառքի հնարավորությունը կարող է դիտարկվել միայն մեկ դեպքում՝ եթե աստղաբաշխական առաջարկ ստացվի, հայտնում է լրագրող Սերխի Սոլեն:

Հիշեցնենք, որ Ռաֆինյայի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի հարձակման գծի առաջատարի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո, տեղեկացնում է Transfermarkt պորտալը:

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930