
Վրաստանի պետական պարտքն ավելացել է 4 մլն դոլարով

Վրաստանի պետական արտաքին պարտքի ծավալը ու պետական երաշխիքներով վերցված վարկերը, ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության 2015թ. հոկտեմբերի 31-ի տվյալների, կազմել է 4,2 մլրդ դոլար, գրում է Sputnik-ը:
Տարեսկզբից Վրաստանի պետական պարտքն ավելացել է 4 մլն դոլարով: Ընդհանուր գումարից Վրաստանի կառավարության պարտքը կազմում է ավելի քան 4,18 մլրդ դոլար, ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության նյութերում:
Վրաստանն ունի 17 երկկողմ վարկատու երկիր, որոնց ընդհանուր պարտքը կազմում է մոտ 718 մլն դոլար, պետական արժեթղթերը՝ եվրոբոնդերը, 500,0 մլն դոլար:
Վրաստանի վարկատուն նաև Գերմանիան է, որից վերցվել է վարկ պետական երաշխիքով՝ 2,2 մլն դոլար:
Ընդհանուր գումարից՝ Վրաստանի Ազգային բանկին բաժին է ընկել 19,6 մլն դոլար: Վարկատուն Արժույթի միջազգային հիմնադրամն է: