«Մեզ սյուժետային շրջադարձեր են պետք». ինչպես էր Թրամփն ընտրում պաշտպանության նախարարին և ԿՀՎ տնօրենին

Ինչպես նշվում է The New York Times-ի լրագրողների հեղինակած «Ռեժիմի փոփոխություն» գրքի հատվածներում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարճ ժամանակով մտադրվել էր պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու Փիթ Հեգսեթին փոխարինել Ռոն Դեսանտիսով (Ֆլորիդայի ներկայիս նահանգապետը), երբ Հեգսեթի թեկնածության հաստատումը հայտնվել էր տապալման վտանգի տակ։ Այդ ընթացքում Թրամփն իր «ապշած թիմակցին» ասել է.

«Մեզ սյուժետային շրջադարձեր են պետք»։ Այդուհանդերձ, ի վերջո նա պաշտպանեց Հեգսեթին և մոբիլիզացրեց իր դաշնակիցներին՝ նրա նշանակումը փրկելու համար։

Գրքում նկարագրվում է, որ Թրամփը քաղաքականությանը նայում է շոու-բիզնեսի պրիզմայով։ Բացատրելով Ջոն Ռեթքլիֆի ընտրությունը ԿՀՎ (CIA) տնօրենի պաշտոնում՝ Թրամփն ասել է. «Եթե Դուք դերասան ընտրեիք ԿՀՎ տնօրենի դերի համար, ապա կընտրեիք հենց նրան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930