
Բաքվում 34-ամյա տղամարդն ինքնահրկիզվել է պարտքերի պատճառով

34-ամյա Մալիկ Հուսեյնովն այսօր ինքնահրկիզվել է «Մուգանբանկի» դիմաց: Տղամարդուն ծանր վիճակով տեղափոխել են Բաքվի Հանրապետական այրվածքային կենտրոն:
Ինչպես Turan-ին հայտնել են հիվանդանոցից, տղամարդն ստացել է վերջույթների ու դեմքի 3-4-րդ աստիճանի այրվածքներ:
Նրա վիճակը գնահատվում է որպես ծանր:
«Մուգանբանկում» աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Հուսեյնովն այս տարվա հունվարին բանկից 9 հազար մանաթի ավտոմոբիլային վարկ է ստացել 3 տարի ժամկետով: Այդ գումարից նա կարողացել է վերադարձնել 2 հազարը:
Հերթական վճարի ժամկետը եղել է նոյեմբերի 29-ը: