Էրդողանն անվտանգության նիստ է հրավիրել. ԶԼՄ-ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անվտանգության նիստ է հրավիրել, հայտնում է Turkiye Gazetesi թերթը:
Նիստը կկայանա Անկարայի նախագահական պալատում: Դրան կմասնակցեն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, մի շարք նախարարներ ու Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը:
Հիշեցնենք, որ այսօր Սիրիայի Լաթաքիա նահանգում կործանվել է ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռը: Ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն ստանձնել է Թուրքիան՝ Ռուսաստանին մեղադրելով իր օդային տիրույթը խախտելու մեջ:
Այսօր Սոչիում Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն էր արել՝ կապված Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ:
ՌԴ նախագահը հայտարարել էր, որ ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16 ինքնաթիռի «երկինք-երկինք» դասի հրթիռի կողմից Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: