Բաժիններ՝

Անկարան չի ձգտում ուռճացնել «Սու-24»-ի դեպքը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ձգտում ուռճացնել ռուսական ռմբակոծիչ ինքնաթիռի հետ կապված դեպքը:

Նա նշել է, որ իր երկիրը կողմնակից է իրավիճակի քաղաքական կարգավորմանը, սակայն դրա հետ միասին, Թուրքիան մտադիր չէ անտեսել սահմանների խախտումը, հայտնում է RIA Novosti-ն:

«Թուրքիան միշտ հանդես է եկել խաղաղության, երկխոսության, դիվանագիտական կարգավորման օգտին, ու սրանից հետո ևս մենք կշարունակենք անել նույնը: Սակայն ոք ոք թող չակնկալի, որ մենք կմնանք խուլ ու համր՝ մեր տիրույթի, մեր սահմանների, մեր ինքնիշխանության խախտման նկատմամբ:

Մենք միտք չունենք ուռճացնել ինքնաթիռի հետ կատարվածը, մենք միայն պաշտպանում ենք մեր անվտանգությունն ու մեր թուրքմեն եղբայրների իրավունքները»,- ասել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30