Մեկնարկել է «Թուրքիա-Հայաստան ճամփորդական հիմնադրամի» դիմումների ընդունումը

Մեկնարկել է «Թուրքիա-Հայաստան ճամփորդական հիմնադրամի» 2026-2027-ի շրջանի դիմումների ընդունման գործընթացը։ Այն իրականացվում է Հրանտ Դինքի հիմնադրամի նախաձեռնությամբ և Եվրոպական միության աջակցությամբ՝ Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև ուղիղ կապերը մեծացնելու և բոլոր ոլորտներում համագործակցելը խրախուսելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերոնշյալ հիմնադրամը 2014-ից սկսած հնարավորություն է տվել ավելի քան 650 մարդու այցելել Թուրքիա ու Հայաստան։ Թուրքիայում կամ Հայաստանում գրանցված կազմակերպությունները կարող են դիմել 10․000-ից մինչև 60․000 եվրո դրամաշնորհային աջակցություն ստանալու համար։ Նախագծերը պետք է լինեն միջսահմանային տնտեսական համագործակցության, երկխոսության և միջժողովրդական կապերի զարգացման համար: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հուլիսի 30-ն է:

Նախագծի վերաբերյալ հայտարարություն է տրամադրել Հրանտ Դինքի հիմնադրամը, որտեղ նշվել է, որ հիմնադրամի շրջանակներում տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են երաժիշտները, ճարտարապետները, միջազգային հարաբերությունների մասնագետները, քաղաքագիտության ուսանողները, ռեժիսորները, լուսանկարիչները, հետազոտողները և գաստրոնոմիայի մասնագետները Թուրքիայի և Հայաստանի բազմաթիվ քաղաքներից այցելում են Թուրքիա ու Հայաստան։ Նրանք քննարկում են համագործակցության հնարավորությունները և փորձ ձեռք բերում սահմանների հատման հարցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930