
«Թիկունքից հարված». Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ «Սու-24»-ի կործանման մասին (ամբողջական տեսանյութ)

Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել՝ կապված Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ:
«Մեր ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից արձակված հրթիռի կողմից ու ընկել է սիրիական տարածքում»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուսական «Սու-24»-ի կործանումը լուրջ հետևանքներ է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
«Մենք, իհարկե, ուշադիր կվերլուծենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Ու այսօրվա ողբերգական իրադարձությունը լուրջ հետևանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա»,- ասել էր Պուտինը:
Ստորև ներկայացնենք ՌԴ նախագահի ու Հորդանանի նախագահի հանդիպման տեսագրությունը: