Ոչ մի երկիր չի պայքարում ԴԱԻՇ-ի դեմ այնպես, ինչպես Թուրքիան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Բալկանյան երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի առաջ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մտադրություն ունի դիմել Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին, որպեսզի վերջիններիս ծանոթացնի իբր ադրբեջանական գյուղերից մեկում հայտնաբերված սպիտակ ֆոսֆորով արկի հետ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացրել է Ղարաբաղի հետ շփման գծում զրահատեխնիկայի անձնակազմի ռազմական պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով զորավարժությունների անցկացման մասին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանել է ադրբեջանական Trend գործակալության հարցին, որը վերաբերել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչմանը:
Թուրքիայի հարավային Մարդին նահանգում անհայտ անձինք հարձակվել են զինվորական շարասյան վրա, հայտնում է DHA գործակալությունը:
Անհայտ անձն օգտվել է Gül bayramınız mübarək! («Շնորհավորում ենք ծաղկի տոնի առթիվ») արտահայտությունից՝ փոխելով առաջին բառի երկու տառերը՝ բառին ու արտահայտությանը հաղորդելով բոլորովին այլ իմաստ:
Մայիսի 23-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով քննարկումներ կանցկացվեն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության 052-րդ հատուկ նշանակության բրիգադի ( տվյալ բրիգադը առավել հայտնի է «Յաշմա» անվամբ , կամ «Կապույտ բերետներ» ) ոչնչացված ենթասպա՝ Թեյմուրով Փյանջալի Նուրմամմադ օղլու ։
Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Առայժմ Բրյուսելում ծրագրված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել Գերմանիայի խոշորագույն մեդիակոնցեռններից մեկի՝ Axel Springer AG-ի ղեկավար Մատիաս Դեպֆներին, ով իր աջակցությունն է հայտնել գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանին, հայտնում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այց կկատարի Ադրբեջան:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը հայտարարություն է տարածել ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության վերաբերյալ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիայի դատախազությունը մեղադրանք չի առաջադրել Ալփարսլան Չելիկին, ով ենթադրաբար ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովին սպանած զինյալն է՝ ասելով, թե հավականաչափ ապացույցներ չունի նրան մեղադրանք առաջադրելու համար:
Նման հայտարարությունները պետք է դիտել որպես քարոզչական և գիտակցել, որ դրանց հիմնական թիրախը Հայաստանն է
«Կարծում եմ` նրանց հետ զրույցի ընթացքում կառաջարկենք այդ հարցը բարձրացնել իրենց պատկան մարմինների մոտ»,- հայտարարեց Հերմինե Նաղդալյանը:
Իրանում հաջող ավարտ է ունեցել գործողության միջին շառավղով բալիստիկ հրթիռի փորձարկումը, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Իրանի բրիգադային գեներալ Ալի Աբդուլլահին:
Ռուսաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն չի բացառել, որ համապատասխան հանգամանքների և անհրաժեշտ նախապատրաստության դեպքում հնարավոր կլինի հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Մայիսի -9-ը չարի դեմ մարդկության մեծ հաղթանակն է: Ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը», այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ կապված ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-ամյա տարեդարձի կապակցությամբ՝ ծաղիկներ դնելով Անհայտ զինվորի գերեզմանին:
Պլանավորված զորավարժությունները և դրանց վերաբերյալ արձագանքներն ուղղակիորեն մատնանշում են, թե ով է մտահոգ մեր երկրի պաշտպանության ամրապնդմամբ ու թե ով է սպառնում դրան:
Վրաստանի կառավարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Միջազգային զարգացման ասոցիացիան համաձայնության են եկել Վրաստանին 9 մլն դոլարի վարկի տրամադրաման շուրջ՝ շրջանային զարգացման երկրորդ նախագծի հավելյալ ֆինանսավորման համար, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ադրբեջանական Trend գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, երեկ ուշ երեկոյան տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Հեյդարով Ալի Ինթիգամ օղլուն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողերը պետք է խստորեն պահպանեն կրակի դադարեցման մասին համաձայնագիրը՝ հակամարտության բազմակողմ, խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Ադրբեջանը ստիպված կլինի դիմել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական ճանապարհին, եթե հայկական կողմը չկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը ոչ մի կերպ չի ազդի ԱՄՆ-ի և Թուրքիայի համագործակցության վրա: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:
Հասանովը թուրքական պատվիրակության անդամներին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, «հաշվի առնելով կամավոր պայմանագրային ծառայության անցնել ցանկացողների դիմումները», մշակել է զինված ուժերում պայմանագրային զինծառայության անցնելու կանոններ, հայտնում է APA-ն:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) արտահերթ համագումարում, որը կայանալու է մայիսի 22-ին:
Թուրքիայի վարչապետի պաշտոնում առավել հավանական թեկնածուն Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքն է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան, հայտնում է Deutsche Wirtschafts Nachrichten-ը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) արտահերթ համագումար կանցկացնի և կուսակցության նոր նախագահ կընտրի մայիսի 22-ին, հայտնում է TASS-ը: