![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանը հայտնել է երկու զինծառայողի կորուստի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/12-480x480.jpg)
Ադրբեջանական Trend գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, երեկ ուշ երեկոյան տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Հեյդարով Ալի Ինթիգամ օղլուն:
Բացի այդ, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, մայիսի 8-ին, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, Ադրբեջանի ԶՈՒ զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլի սկզբին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված Ադրբեջանի ԶՈւ կապիտան Սավալանով Նաջմեդդին Ակիֆօղլուն: