Բաժիններ՝

Դավութօղլուի հրաժարականը չի ազդի ԱՄՆ-ի և Թուրքիայի համագործակցության վրա. Սպիտակ տուն

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը ոչ մի կերպ չի ազդի ԱՄՆ-ի և Թուրքիայի համագործակցության վրա: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:

«Վարչապետը եղել է ԱՄՆ-իլավ գործընկերը ու մենք երախտապարտ ենք նրան իր ղեկավարության համար: Ես չեմ ակնկալում, որ դա ինչ-որ կերպ կազդի Միացյալ Նահանգների և Թուրքիայի՝ միասին աշխատելու կարողության վրա»,- ասել է նա՝ ընդգծելով ԴԱԻՇ-ի դեմ համատեղ պայքարը:
Էռնեստի խոսքով՝ Անկարան «մի շարք կարևոր քայլեր է արել», որը մասնավորապես, ուղղված է Սիրիայի հետ սահմանի ամրապնդմանը:
«Մեր կարծիքով՝ նրանք կարող են ավելի շատ բան անել, սակայն կարևոր առաջընթաց են գրանցել՝ «կրճատելով Սիրիա ուղևորվող օտարերկրացի զինյալների հոսքը»:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն որոշում է կայացրել չառաջադրել իր թեկնածությունն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնում, որի արտահերթ համագումարը նախատեսված է մայիսի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս