Բաժիններ՝

Ոչ մի երկիր չի պայքարում ԴԱԻՇ-ի դեմ այնպես, ինչպես Թուրքիան. Էրդողան

Ոչ մի երկիր չի պայքարում ԴԱԻՇ-ի դեմ այնպես, ինչպես Թուրքիան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Բալկանյան երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի առաջ:

«Ներկայում մենք ոչնչացրել ենք ԴԱԻՇ-ի 3 հազար զինյալի Սիրիայում և Իրաքում: Ոչ մի երկիր չի պայքարում ԴԱԻՇ-ի դեմ այնպես, որքան մենք: Բայց այդ ողջ ընթացքում մենք պայքարում ենք Թուրքիայի նկատմամբ անարդարացի ու կոպիտ մեղադրանքների դեմ: Կան այնպիսիք, որ ստորանում են՝ մեզ մեղադրելով ԴԱԻՇ-ին աջակցելու մեջ»,- ասել է նա:

Էրդողանի խոսքով՝ «հայտնի է, թե ինչ երկրների է պատկանում զենքը, որը գտնվում է ԴԱԻՇ-ի ձեռքին»: Խոսելով սիրիացի փախստականների հետ կապված վիճակի մասին՝ նա ասել է, թե Թուրքիան «ապաստանել է 3 միլիոն սիրիացու»:

«Նման հյուրընկալության օրինակներ այլևս չկան: Մեր ընդհանուր ծախսերը մոտեցել են 20 միլիարդ դոլարի: Ինչ վերաբերում է այդ խնդրի նկատմամբ Արևմուտքի մոտեցմանը, ապա նրանք դեռ որոշում են՝ աջակցություն ցուցաբերե՞լ, թե՞ ոչ»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն խոստացել է տրամադրել 3 մլրդ եվրո, սակայն դեռ չի կարողացել այն տրամադրել: «Մենք այդ փողերը չենք ցանկանում մեր բյուջեի համար, այլ ցանկանում ենք, որ դրանք ուղղվեն սիրիացիների կարիքներին: Ներկայում ՄԱԿ-ի օգնությունը կազմել է 450 միլիոն դոլար»,- հայտարարել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս