Բաժիններ՝

Մայիսի 9-ը չարիքի դեմ մարդկության մեծ հաղթանակն է. Վրաստանի նախագահ

Մայիսի 9-ը չարիքի դեմ մարդկության մեծ հաղթանակն է: Ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը», այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ կապված ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-ամյա տարեդարձի կապակցությամբ՝ ծաղիկներ դնելով Անհայտ զինվորի գերեզմանին:

Ինչպես նշել է Մարգվելաշվիլին, այդ պատերազմում իր մեծ ավանդն ունի նաև Վրաստանը:

«Մենք՝ վրացիներս, փոքրաթիվ ազգ ենք և կարող ենք հպարտորեն ասել, որ այդ հաղթանակի մեջ շատ մեծ ներդրում են ունեցել Վրաստանն ու վրացիները»,- ասել է Վրաստանի նախագահը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի խոսքով՝ ֆաշիզմի դեմ հաղթանակը մարդկության պատմության մեջ միլիոնավոր անձանց հերոսության աննախադեպ օրինակ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս