Բաժիններ՝

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է պայմանագրային զինծառայության անցնելու համար անհրաժեշտ պայմանները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, «հաշվի առնելով կամավոր պայմանագրային ծառայության անցնել ցանկացողների դիմումները», մշակել է զինված ուժերում պայմանագրային զինծառայության անցնելու կանոններ, հայտնում է APA-ն:

Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ պայմանագրային զինծառայության անցնել ցանկացողները կարող են դիմել զորամասերի հրամանատարությանը, որտեղ ցանկանում են ծառայել կամ դիմել ԶՈւ ուսումնակրթական կենտրոնին:

Պայմանագրային զինծառայության անցնել ցանկացողներ կարող են դառնալ Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնք կհամապատասխանեն «Ռազմական ծառայության և զինապարտության մասին» օրենքի պահանջներին: Դա վերաբերում է ժամկետային զինծառայություն անցածներին, մինչև 40 տարեկան զինապարտներին և 19-40 տարեկան աղջիկներին և կանանց:

Այնուհետ ներկայացվում է պայմանագրային զինծառայության անցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս