Բաժիններ՝

Էրդողանը դատի է տվել գերմանական Axel Springer AG մեդիակոնցեռնի ղեկավարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել Գերմանիայի խոշորագույն մեդիակոնցեռններից մեկի՝ Axel Springer AG-ի ղեկավար Մատիաս Դեպֆներին, ով իր աջակցությունն է հայտնել գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանին, հայտնում է Deutsche Welle-ն:

Հիշեցնենք, որ վերջինս ZDF հեռուստաալիքի եթերում վիրավորական բանաստեղծություն էր կարդացել՝ ուղղված Էրդողանի հասցեին:

Նշվում է, որ Դեպֆներն ասել է, որ ծիծաղել է Էրդողանի մասին կատակների վրա, ինչից հետո թուրքական կողմը պահանջել է արգելք դնել մեդիակոնցեռնի ղեկավարի վրա, ինչը նրան թույլ չի տա ինչ-որ հայտարարություններ անել Բեմերմանի հասցեին:

Ընդ որում՝ Էրդողանը մտադիր է հայց ներկայացնել բարձրագույն ատյաններին, եթե արգելքը չբավարարվի, ասել է Թուրքիայի նախագահի փաստաբան Ռալֆ Հեքերը:
2016թ. մարտի 31-ին երգիծական Neo Magazin Royalе հաղորդման ժամանակ հաղորդավար Յան Բեմերմանը կարդացել էր բանաստեղծություն, որը վիրավորանքներ էր պատկանել Էրդողանի հասցեին: Բեմերմանը Էրդողանին մեղադրել էր քրդերին և քրիստոնյաներին ճնշելու, ինչպես նաև ընդդիմադիր թերթերը փակելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս