Բաքուն ստիպված կլինի Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանը ստիպված կլինի դիմել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական ճանապարհին, եթե հայկական կողմը չկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ երեկ տարածած հաղորդագրության մեջ:
«Հայկական կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի չկատարման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի Ղարաբաղում դիմել հակամարտության ռազմական լուծման»,- հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ինչպես տեղեկացնում է ռուսական գործակալությունը, վերջիններս այդկերպ մեկնաբանել են հայկական ԶԼՄ-ների կողմից շրջանառվող այն տեղեկությունը, թե մայիսի 8-9-ին Ադրբեջանի կողմից հարձակում է նախապատրաստվում ԼՂ-ի վրա: