Բաժիններ՝

ԵԽԽՎ-ի Մոնիթորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով քննարկումներ կանցկացվեն

Մայիսի 23-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով քննարկումներ կանցկացվեն:

Ինչպես հայտնում է APA գործակալությունը, Կոմիտեում Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքը կզեկուցի ապրիլի 5-9-ը «փաստերի հետաքննության պատվիրակության կազմում» Ադրբեջան կատարած այցի արդյունքների մասին:

Հիշեցնենք, որ ավստրիացի խորհրդարանական Շեննաքը ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցող էր նշանակվել անցած տարվա դեկտեմբերի 9-ին:
Ադրբեջանի հարցով մյուս զեկուցողը ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս