Ադրբեջանը և Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները
Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջան ժամանած Թուրքիայի պատվիրակությանը, որը գլխավորում է Թուրքիայի ժանդարմերիայի ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Գալիպ Մենդիի գլխավորությամբ, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Հասանովը թուրքական պատվիրակության անդամներին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին:
Հասանովն ասել է, թե Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը իրականացվում է թե´ երկկողմ կապերի շրջանակներում, թե´ ՆԱՏՕ-ի գծով: Նա նշել է, որ համագործակցության մեծ պոտենցյալ կա ռազմատեխնիկական և ռազմական կրթության բնագավառներում:
Հասանովի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների աջակցությամբ փոխհամագործակցությունն անշեղորեն աճելու է՝ համաձայն երկու կողմերի ռազմական կառույցների միջև համագործակցության ամենամյա պլանների:
Քննարկվել են նաև ռազմական համագործակցության հեռանկարներ: