Բաժիններ՝

Իրանը հաջող կերպով բալիստիկ հրթիռ է փորձարկել

Իրանում հաջող ավարտ է ունեցել գործողության միջին շառավղով բալիստիկ հրթիռի փորձարկումը, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Իրանի բրիգադային գեներալ Ալի Աբդուլլահին:

Նրա խոսքով՝ նոր հրթիռն ունի գործողությունների 2 հազար կմ շառավիղ և 2 շաբաթվա ընթացքում ճշգրիտ խոցել է թիրախը:

Իրանը միշտ պնդել է, որ իր հրթիռները չեն կարող կրել միջուկային մարտագլխիկներ: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մարտին հայտարարեց, որ նոր հրթիռների ստեղծումը Իրանի համար կենսական նշանակություն ունի՝ հակազդելու Իրանի թշնամիներին և ամրապնդելու երկրի պաշտպանունակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս