Բաժիններ՝

Վրաստանի արտգործնախարարը չի բացառել Լավրովի հետ հանդիպումը

Ռուսաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն չի բացառել, որ համապատասխան հանգամանքների և անհրաժեշտ նախապատրաստության դեպքում հնարավոր կլինի հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Համապատասխան հանգամանքների ու նախապատրաստությունների դեպքում, հնարավոր է, որ հանդիպումը կայանա: Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում մենք ձգտում ենք առավելագույնս արդյունավետ օգտագործել միջազգային քննարկումներն ու Աբաշիձե-Կարասին ձևաչափը՝ լարվածության մակարդակը կրճատելու համար»,- հայտարարել է Ջանելիձեն «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Վրաստանն ակտիվորեն աշխատում է համապատասխան միջազային կազմակերպություններում, որպեսզի ապահովի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը հասարակության առավելագույն ներգրավվածությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ 2008 թվականին, երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս