Թուրքիայի «Գազիանթեփի» համալսարանը 3 ֆակուլտետ է բացելու Սիրիայի հյուսիսային շրջաններում: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թեպետ մխիթարում է Ադրբեջանին, բայց նրա խոսքերը որպես քաղաքական որոշիչ հայտարարություն չպետք է մեկնաբանել: «168 Ժամի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային մշակութային դիվանագիտության ոլորտի փորձագետ Դենիս Դվորնիկովը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների թեկնածուական մասնակցությունը ընտրություններին: Կանոնադրությունում առկա սահմանափակումը որոշակի դժգոհություն է ստեղծել պոլսահայ համայնքում:
Եվրոպական միությունը քննարկում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը` Կիպրոսի տնտեսական տարածքում Անկարայի հորատման գործունեության պատճառով:
«Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում:
Վրաստանի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը կվերականգնվի, երբ ակնհայտ կդառնա, որ երկու երկրների հարաբերություններում տեղի չի ունենա վերադարձ «ագրեսիվ հուն»:
Որ Արցախը Հայաստան է և պետք է մնա այդպիսին, դա մեր համազգային նպատակն է: Եվ դրան պետք է հասնել ամեն գնով: Այն, որ այդ նպատակին հասնելու համար գոյություն ունի բանակցային միակ ձևաչափ, դա ևս փաստ է, և պետք է բոլոր կողմերի պաշտոնական քաղաքական հայտարարություններն արվեն այդ տրամաբանության ներքո: Ինքնորոշման իրավունքի սկզբունքը վաղուց ճանաչվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների բոլոր համատեղ հայտարարություններում, և դրա մասին է պետք անընդհատ խոսել:
Առնվազն 44 մարդ է զոհվել արդեն մի քանի օր Իրաքում շարունակվող անկարգությունների հետեւանքով, հարյուրավոր մարդիկ վերքեր են ստացել:
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն, արձագանքելով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Սոչիում կայացած «Վալդայ» համաժողովի ժամանակ արված այն հոխորտանքին, թե Արցախի ժողովուրդ գույություն չունի, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Նախօրեին Պոլսի հայոց պատրիարարքարանում տեղի է ունեցել նախաձեռնարկ մարմնի անդամների և հիմնադրամների ղեկավարների նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել չբողոքարկել Թուրքիային ներքին գործերի նախարարության կողմից սեպտեմբերի 23-ին պատրիարքարան ուղարկված նոր կանոնագիրը։
ԱՄՆ Պաշտպանության նախարարության Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդականի տեղակալ Մայքլ Մուլրոյը անդրադարձել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Թուրքիայի հնչեցրած գնահատականներին։
«Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ շարունակություն էր հայ-իրանական հարաբերությունների համատեքստում և, մասնակիորեն՝ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների համատեքստում, որովհետև Իրանի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման գործընթացը սկսվել է նախորդ իշխանությունների օրոք, և ավարտին է հասցվել ներկա իշխանությունների օրոք»:
«Ես ուրախ կլինեի, եթե նույն Լավրովից լսեինք, թե որքա՞ն է օգտակար բանակցային գործընթացի համար, երբ Ադրբեջանի նախագահն ասում էր՝ «Երևանը դա մեր մայրաքաղաքն է, ուշ թե շուտ պետք է գրավենք»: Այնպես որ՝ ինձ թվում է, որ այսօրվա դրությամբ լուրջ վերաբերվել միայն այդ արտահայտությանը՝ ամենասխալ մոտեցումն է»:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 60 մլն դոլար է հատկացրել ինըկիլոմետրանոց թունելի շինարարության համար, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու բաղկացուցիչ մասն է։
Իրանի հետախուզությունը հայտնել է, որ կանխել է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի զորամաս) «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Քասեմ Սուլեյմանի նկատմամբ նախաատրաստվող մահափորձը:
Ամերիկյան «Amazon» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը Թուրքիա է մեկնել` մասնակցելու նախորդ տարի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ, «Կլիմայի փոփոխության վերաբերյալ» գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծիծաղելի դրության մեջ է ընկել:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ուշագրավ երեւույթ է, որն իր վրա է կենտրոնացնում մի շարք դիտարկումներ:
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թումա Չելիքն օրերս Մարաշի նախկին հայկական ու հրեական թաղամասում գանձ որոնելու «օրինական» աշխատանքների վերաբերյալ հարց է ուղղել մշակույթի նախարարին:
Թուրքիայի արտգործնախարարը բավականին ցավագին է ընդունել Թուրքիայում մամուլի անազատության և մարդու իրավունքների խախտման մասին Ֆրանսիայի նախագահի քննադատությունները: Մակրոնը նաև քննադատել է Թուրքիայի վարած քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով կառավարության նիստում, հայտարցարել է, որ չի համաձայնել ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ բանակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, քանզի չի հավատացել, որ այդ հանդիպումը Թեհրանի շահերից է բխում:
Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը հոկտեմբերի 3-4-ին այցով կգտնվի Վրաստանում: Հանրապետության ԱԳ նախարարության տեղեկատվության համաձայն, պատվիրակությունը, որի կազմում կլինի դաշինքի 29 անդամ պետությունների մշտական ներկայացուցիչը, կգլխավորի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդել Իրանում գազի արդյունահանման եւ շինարարական նախագծերի վրա:
Թեհրանը կշարունակի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կրճատումն այնքան ժամանակ, խանի դեռ չի հասնել «հարկավոր արդյունքին»:
Հոկտեմբերի 2-ին խոշոր հրդեհ է բռնկել Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանից ոչ հեռու գտնվող շուկայի տարածքում:
Իրանն ընդհանուր առմամբ համաձայն է Ֆրանսիայի ներկայացրած այն նախագծին, որը կօգներ կարգավորել միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, բայց ոչ դրա ձեւին:
Ադրբեջանի եւ Իրանի սահմանին հոկտեմբերի 2-ի գիշերը տեղի է ունեցել լուրջ միջադեպ։
Սիրիայում հաջողությամբ փորձարկվել է C-500 «Պրոմեթեւս» հակաօդային պաշտպանության համակարգը:
2018-ին Թուրքիան նախորդ տարվա համեմատ 70%-ով ավել գումար է ծախսել զենք ու ռազմական տեխնիկա գնելու համար: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Թեև դա հայկական կողմն այսօր հերքեց, այնուամենայնիվ, այս ամենում աշխարհաքաղաքական բաղադրիչ կա, այլապես այս ծրագրերին հայկական կողմն ավելի մեծ արագությամբ կարձագանքեր, քանի որ իրանական կողմի շահագրգռվածությունն արտահայտվում է տարբեր ուղերձների տեսքով, անընդհատ կերպով»: