Աշխարհի ամենահարուստ մարդը մեկնել է Թուրքիա
Աշխարհի ամենահարուստ մարդը` Ջեֆ Բեզոսը, մեկնել է Թուրքիա: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ամերիկյան «Amazon» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը Թուրքիա է մեկնել` մասնակցելու նախորդ տարի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը:
Ջեմալ Խաշոկջին ԱՄՆ–ի խոշորագույն և ամենահեղինակավոր թերթերից մեկի` «Washington Post»-ի լրագրող էր, որտեղ հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:
Բեզոսը Խաշոկջիի թղթակցած այդ նույն թերթի սեփականատերն է դարձել 2013թ.:
Հիշեցնենք, որ 54-ամյա գործարարի կարողությունը կազմում է շուրջ 108 մլրդ դոլար: