Բաժիններ՝

Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին կժամանի Վրաստան

Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը հոկտեմբերի 3-4-ին այցով կգտնվի Վրաստանում: Հանրապետության ԱԳ նախարարության տեղեկատվության համաձայն, պատվիրակությունը, որի կազմում կլինի դաշինքի 29 անդամ պետությունների մշտական ներկայացուցիչը, կգլխավորի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Այցի շրջանակներում կանցկացվի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը՝ Վրաստանի վարչապետի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նախագահությամբ: Հյուսիսատլանտյան կոմիտեն, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը երկկողմ հանդիպումներ կանցկացնեն Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ պատգամավորների, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչների հետ:

Վրաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդիի խոսքով՝ Վրաստան NAC-ի այցն այս տարի թվով հինգերորդն է, ինչն աննախադեպ իրադարձություն է Խորհրդի գործընկեր երկրների հետ համագործակցության պատմության մեջ:

Ինչպես հայտարարել է Կոնստանտինիդին, այցի շրջանակներում քննարկվելու են դաշինքին Վրաստանի անդամակցության հետ կապված բոլոր հարցերը, շեշտը դրվելու է ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության եւ պրակտիկ համագործակցության հետագա խորացման վրա, ներառյալ անվտանգության ապահովումը Սեւ ծովում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս