«Լիահույս ենք, որ Իրանն օգուտներ կստանա այս համագործակցությունից»,- քիչ առաջ այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասաց հատուկ հյուր ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին՝ անդրադառնալով նիստի արդյունքներին և Իրան-ԵԱՏՄ համագործակցությանն ու համաձայնագրին, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի վերջին:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում Հայաստանը կարող է լրջագույն դերակատարում ունենալ: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է շուտափույթ պատասխանի Իրանից եկող դրական ազդակներին, ինչը չի անում:
Թուրքիայի զինված ուժերում ծառայող 70 զինվորականի նկատմամբ «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) հետ կապի կասկածանքով ձերբակալման որոշում է կայացվել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իրանում դատարանը Հասան Ֆերեյդունին՝ երկրի ներկայիս նախագահ Հասան Ռոհանիի եղբորը, հինգ տարվա ազատազրկման է դատապարտել կոռուպցիայի համար:
«Թուրքիայի ընտանիքի մեջլիս» անունով կազմակերպության նախագահ Ադեմ Չևիքը թուրքական «Yeniakit» ազգայնական թերթի կայքին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է մոտ ժամանակներս հայրենիք վերադառնալու վերաբերյալ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արած հայտարարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցելու նպատակով։
«Ես կարծում եմ, որ իրանական գազի հարցը ևս պետք է ամենաբարձր մակարդակով քննարկվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,4 հազար մարդ է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից:
Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնարկ մարմնի ատենապետին և անդամներին։
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ուղերձ է ստացել Սաուդյան Արաբիայից, որը հանձնվել է երրորդ երկրի միջոցով:
Սեպտեմբերի 30-ի կեսօրին Սիրիան եւ Իրաքը 2013 թվականից ի վեր առաջին անգամ բացել են Ալ-Բուքեմալ/Ալ-Քայիմ» սահմանային անցակետը:
Թեհրանն իրեն իրավունք է վերապահում քայլեր ձեռնարկել Եվրոպայի կողմից միջուկային գործարքի պայմանների չպահպանմանն ի պատասխան:
Վրաստանի պատգամավորների պատվիրակությունը չի մասնակցելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման հանդիսավոր միջոցառումներին՝ կապված այդ կազմակերպությունում Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնման հետ:
Թուրքիան պատրաստվում է սեփական արտադրության ռազմական ինքնաթիռներ ունենալ: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրքական «Ազգային նավ» նախագծի շրջանակներում արտադրված «TCG Kınalıada» անունով հակասուզանավային կորվետի (ռազմանավ) շահագործման հանձնելու արարողության ժամանակ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստանում է հայրենիք վերադառնալ առաջիկա ամիսներին՝ մինչեւ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները:
Համաշխարհային հանրակցությունը պետք է վճռական քայլերի դիմի Իրանին զսպելու եւ հետագա էսկալացում թույլ չտալու համար, որի հետեւանքը կարող է դառնալ նավթի գների աննախադեպ աճը:
«Կարծում եմ՝ մենք բոլորս ականատես ենք, որ կարգավորման հեռանկարներ չկան ներկայումս, բանակցային գործընթացը տեղում դոփում է, բուն բանակցությունների մասին ոչինչ հայտնի չէ՝ կա՞ն նման բանակցություններ, թե՞ ոչ»:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրի բնակչության կյանքի միջին տևողության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մեծ Բրիտանիայի Thomas Cook տուրիստական կոնցեռնի աշխատանքի դադարեցումը կհանգեցնի Թուրքիա տուրիստական հոսքի՝ տարեկան 600-700 հազարով նվազեցման:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն սոցցանցերում կատարած գրառումների պատճառով դատապարտվել է 9 տարի 8 ամիս 20 օր ազատազրկման։ Եթե դատավճիռը վավերացվի, ընդդիմադիր գործիչը կազատազրկվի։
«Հայաստանը պարզապես նոր ձևակերպմամբ է հանդես գալիս՝ ցույց տալու համար Ադրբեջանի ապակառուցողականությունը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հակամարտ կողմերի իշխանությունների վերջին հայտարարություններին։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը տեղեկություններ է հայտնել նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած 5.8 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքների մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հանդես է եկել հայտարարությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Կ. Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ պատրիարքարան ուղարկված կանոնադրության առնչությամբ:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պատգամավոր Ունալ Շիրինի տանը հիվանդապահ աշխատող ազգությամբ ուզբեկ Նադիրա Քադիրովային մեռած են գտել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանությունը ողջունում է Շվեյցարիայի օժանդակությամբ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի հարթակում Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանիի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Իրանը չի ձգտում ստանալ միջուկային զենք, ուստի թույլատրում է իր ատոմային օբյեկտների դիտարկումը:
Թեհրանը պատրաստ է «թեկուզ մեկ ժամից» միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ նստել «5+1» ձեւաչափով, որտեղ կլինի ԱՄՆ-ը, բայց Վաշինգտոնը նախ պետք է վերացնի պատժամիջոցները:
Մոսկվան հուսով է, որ ժամանակի ընթացքում համապատասխան ու անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Վրաստանի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցության վերականգնման համար: