
Պենտագոնը պատասխանել է Թուրքիայի քննադատություններին

ԱՄՆ Պաշտպանության նախարարության Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդականի տեղակալ Մայքլ Մուլրոյը անդրադարձել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Թուրքիայի հնչեցրած գնահատականներին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիան հայտարարել էր, որ գոհ չէ անվտանգության գոտու ստեղծման շուրջ ԱՄՆ հետ համագործակցության ընթացքից։
Մայքլ Մուլրոյը, հակադարձելով Թուրքիայի մեղադրանքներին, նշել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կատարում է բոլոր համաձայնությունները և առաջընթաց է գրանցվել ցամաքում և օդում համատեղ իրականացվող գործողությունների, միասնական կոորդինացնող կենտրոնի կազմավորման առումով։
Ավելի վաղ Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ հապաղումը և ծրագրի իրագործման ուշացումը կարող է հանգեցնել ծրագրի տապալմանը, իսկ Թուրքիան դրա իրականացման համար վճռական է տրամադրված և հարկ եղած դեպքում միայնակ կգործի։