Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին: Այս մասին նշված է «Ղրիմի և Սևաստոպոլի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով սահմանափակող միջոցառումներին միանալու մասին» Եվրահանձնաժողովի հայտարարությունում:
Թուրքիայի հարավարևելյան Հաքարի նահանգում անհայտ անձինք իրականացրել են հարձակում երկրի Ազգային հետախուզության գործակալության (MIT) շրջանային բաժանմունքի շենքի վրա, հայտնում է Sabah-ը:
Համագյուղացիները հայտնել են, որ Սարգիստն իր ընտանիքի հետ հաճախ է եկել Ախալքալաք: Երբեմն նա ծնողներին տանում էր Մոսկվա՝ իր մոտ: Այս անգամ հեղինակությունը ընտանիքի հետ մոտ 10 օր առաջ էր եկել Խանդո: Գյուղացիները նրա հասցեին ջերմ խոսքեր են ասել: Նշվում է, որ նա հաճախ օգնել է համագյուղացիներին:
Թուրքիայի Մերսին նահանգում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ռ.Մեհրաբյանի խոսքով՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը էապես կնպաստի, որ զարգանան ՀՀ միջազգային կապերն անվտանգության ապահովման գործում
Ադրբեջանն ու Վրաստանն իրենց համատեղ սահմանին վերականգնել են ևս մեկ մաքսային-անցագրային կետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը կհեռանա իր պաշտոնից հուլիսի վերջին, հայտնում է Kanal7 հեռուստաալիքը:
Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը օգոստոսի 3-4-ին կայցել Իրան, Trend-ին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոխսեն Պակային:
Ինչպես հայտնել է թուրքական Hürriyet-ը, զինծառայողը, որի մեքենան Ույչոլ կոչված վայրում փչացել է, դուրս է եկել մեքենայից ու ընկել հարևան մեքենայից բացված կրակի տակ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել կոռուպցիոն մեղադրանքով:
Թուրքիայում նավթատար են պայթեցրել, հայտնում է APA-ն: Գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ պայթյունը իրականացվել է այսօր Շիրնակ նահանգի Ջիզրեյի շրջանի տարածքում:
Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) կարող է փակվել, գրում է թուրքական Hurriyet թերթը:
Թուրքիան լայնածավալ օդային գործողություններ է սկսել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ, հայտնում է Euronews-ը:
Չնայած այն բանին, որ Համաշխարհային բանկը մեկ շաբաթ առաջ հաստատել է Գործընկերության մասին շրջանակային փաստաթուղթը (CPF) 2015-2020 թվականների վերաբերյալ, դրա բովանդակությունը մինչ օրս յոթ կողպեքի տակ է, գրում է Turan-ը:
«Փոխադարձ միջոցառումները, որոնք միտված են հարաբերությունների ամրապնդմանը, պետք է Իրանը ու ԵՄ-ն կայացնեն 80 օրում»,- հայտարարել է Զարիֆը՝ տեղեկացնելով, որ այդ միջոցառումները քննարկվելու են ԱԳՆ ղեկավարների տեղակալների մակարդակով:
Ռուսաստանը կշարունակի նպաստել Ուկրաինայի կոնֆլիկտի կարգավորմանը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Անկարան հույս ունի ստանալ ՆԱՏՕ-ի աջակցությունը ահաբեկչությանը հակազդելու հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը կարող է չեղյալ հայտարարվել: «Զինվորական պարտադիր ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնության հեղինակը խորհրդարանական Զուրաբ Ջափարիձեն է, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության անդամները երկու կամուրջ են պայթեցրել Թուրքիայի արևելքում՝ Մուշ նահանգում, հայտնում է Milliyet թերթը:
Թուրքիան կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ, մինչև չհասնի ցանկալի արդյունքի, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամմեդ Խադա Քարիմն այսօր հայտարարել է, որ երկիրը պատժամիջոցների չեղյալ հայտարարելու համատեքստում պատրաստ է վերսկսել ուղիղ ավիահաղորդակցսւթյունը ԱՄՆ-ի հետ:
Դա կմեծացնի լայնամասշտաբ նոր պատերազմի հնարավորությունը, քանի որ Բաքվում կարող է ԼՂ հակամարտության արագ ուժային լուծման հույս արթնանալ
Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Հոշանգ Ֆալահատիանի կայանալիք այցի նպատակներից մեկն ավելի վաղ իրականացված երկու երկրների էներգահամակարգերի համապատասխանեցման աշխատանքների ավարտն է ու այդ ոլորտում նոր պայմանագրի կնքումը:
Անկարայում ձերբակալվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ավելի քան 15 զինյալ, հայտնում է թուրքական Vatan թերթը:
168.am-ի զրուցակիցն է Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան, արևելագետ Վիգեն Չետերյանը:
Թուրքիայի Զինված ուժերի տանկերը կրակի տակ են վերցրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության սիրիական թևի՝ «Դեմոկրատական միասնության կուսակցության» (PYD) դիրքերը, որոնք տեղակայված են Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում, այսօր հայտնել է Hurriyet-ը:
Ձախ խմբավորումները Թուրքիայում ահաբեկչություններ են նախապատրաստում, գրում է թուրքական Vatan թերթը՝ հղում կատարելով երկրի հետախուզությանը (MİT):
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Արիֆ ու Լեյլա Յունուսների գործով դատական նիստը, հայտնում է «Ազադլիգ» թերթը:
Վրաստանում էլեկտրականության սակագինը ամենացածրերից մեկն է տարածաշրջանում ու այդպիսին կմնա անգամ թանկանալուց հետո, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունը (THY) մի շարք չվերթեր է չեղյալ հայտարարել Թուրքիայի հարավարևելյան նահանգներում՝ կապված Իրաքի հյուսիսում անցկացված ռազմական օպերացիայի հետ, հայտնում է Hurriyet-ը: