Մեր հարևան արհեստական պետության ազգաբնակչության ինքնահռչակ «առաջնորդի» գոյության փաստը Արցախի ժողովուրդը վաղուց է մերժել. Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն, արձագանքելով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Սոչիում կայացած «Վալդայ» համաժողովի ժամանակ արված այն հոխորտանքին, թե Արցախի ժողովուրդ գույություն չունի, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար՝ հայտարարում եմ, որ մեր հարևան արհեստական պետության ազգաբնակչության ինքնահռչակ «առաջնորդի» գոյության փաստը Արցախի ժողովուրդը վաղուց է մերժել:

Այո՛, Անկախ Արցախի հերոս ժողովուրդը Ադրբեջանի կազմում երբեք գոյություն ունենալ չի կարող, իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն վիրավորել նրա արժանապատվությունը, խաթարել նրա անդորրը, որպես դիակ` կմնան չեզոք գոտում, որպես հանցագործ` կդատվեն Արցախի դատարանում, որպես պարտված թշնամի` կշպրտվեն սահմանից շատ հեռու…

Մեծ Հայքի տասներորդ նահանգ Արցախը պատմական Հայաստան է ու վերջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031