
Ռոհանին մեկնաբանել է միջուկային գործարքի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի նախագիծը

Իրանն ընդհանուր առմամբ համաձայն է Ֆրանսիայի ներկայացրած այն նախագծին, որը կօգներ կարգավորել միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, բայց ոչ դրա ձեւին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Ֆրանսիայի նախագահն ինձ ներկայացրեց այդ նախագիծը, ես ասացի, որ այդ պլանի ունիվերսալությանը մենք համաձայն ենք, բայց առանձին արտահայտություններին բնավ համաձայն չեմ, քանի որ դրանք ճիշտ չեն»,-ասել է Ռոհանին, որի ելույթը կառավարության նիստում ցուցադրել է պետական հեռուստատեսությունը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի առաջարկած նախագիծը հանգում է այն բանին, որ Իրանը չպետք է ձգտի միջուկային զենք ստանալ, պետք է նպաստի տարածաշրջանի խաղաղությանը եւ ջրային երթուղիների անվտանգությանը:
Իր հերթին ԱՄՆ-ը պետք է չեղարկի պատժամիջոցները, ինչից հետո պետք է սկսվի իրանական նավթի վաճառքը, եւ Իրանը փող կստանա դրա վաճառքից: Ռոհանին նշել է, որ Իրանն սկզբունքորեն չի ձգտում միջուկային զենք ստանալ, ինչպես նաեւ օգնում է խաղաղությանը, որի մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պլանում: Իրանի նախագահը հավելել է, որ նախագահ Մակրոնը այդ նախագիծը ներկայացրել է ոչ միայն իրեն, այլեւ ամերիկյան կողմին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: