Բաժիններ՝

Ադրբեջանի և Իրանի սահմանին լուրջ միջադեպ է տեղի ունեցել

Ադրբեջանի եւ Իրանի սահմանին հոկտեմբերի 2-ի գիշերը տեղի է ունեցել լուրջ միջադեպ։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կեսգիշերին մոտ ադրբեջանական սահմանապահ վերակարգը պետական սահմանի խախտում է պարզել երեք անհայտ անձանց կողմից։ Հետեւելով սահմանախախտներին՝ սահմանապահներն օդ նախազգուշական կրակ են բացել։

Սահմանախախտները կրակ են բացել սահմանապահ վերակարգի ուղղությամբ, ինչից հետո փորձել են փախչել Իրանի կողմը։ Պատասխան կրակով երեք սահմանախախտներն էլ սպանվել են։ Սահմանը խախտողների զննման ժամանակ հայտնաբերվել է պայուսակ 15 կիլոգրամ տարբեր թմրանյութերով եւ կարճափող հրացան փամփուշտներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031