Սիրիայի հուսիս-արևելքում քրդական տարաբնույթ կառույցների դեմ Թուրքիայի նախաձեռնած հերթական ռազմագործողությունը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար։
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը շահավետ է երկու երկրների համար ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, եւ դա պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ:
«Մենք կոչ ենք անում միազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունները դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում` ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»:
Իրանը հուսով է, որ տարածաշրջանի իր հարեւանները դրականորեն կարձագանքեն համընդհանուր երկխոսություն հաստատելու վերաբերյալ երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողմից առաջարկված «Հորմուզի խաղաղ նախաձեռնությանը»:
Հոկտեմբերի 9-ին կայացավ Վրաստանի նոր վարչապետի՝ Գեորգի Գախարիի առաջին օտարերկրյա այցը։ Այցի համար ընտրվել էր Ադրբեջանը, որտեղ և Վրաստանի վարչապետը հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Եվրամիության երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել են դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ նպատակ ունենալով ստեղծել բուֆերային գոտի, ուր, Անկարայի մտահղացմամբ՝ կտեղափոխվեն Թուրքիայի տարածքում ապաստանած փախստականները։ Այս մասին հաղորդել էր ՌԻԱ Նովոստին։
Սիրիայի ժողովրդի համար անընդունելի է Թուրքիայի գործողությունները. դա ոտնձգություն է Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել 1, որ ամերիկացի զինվորականները Սիրիայից դուրս են բերել դահիճների խմբից «Իսլամական պետության» երկու զինյալների, որոնք հայտնի են որպես «Բիթլզ»:
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ այն որակելով արաբական երկրի ինքնիշխանության բացահայտ ու անընդունելի խախտում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություններ է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքի մասին: Ըստ Twitter-ում արված գրառման՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են շարժվել դեպի Եփրատ գետի արևելյան հատված։
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բառացիորեն րոպեներ առաջ կրկին վերսկսվել է Թուրքիայի կողմից սիրիական բնակավայրերի օդային ռմբակոծությունը: Այս պահին ուժեղ ռմբակոծության է ենթարկվում Սարի Քանի (Ռաս ալ-Աին) քաղաքը: Արդեն զոհվել է ութ քաղաքացիական անձ:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «Ցավով եմ տեղեկացնում, որ Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջհադիստների կողմից, որոնք իրենց աջակցությունն ունեն Էրդողանից…»:
Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։
ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց ունեցա Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ քննարկելով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
«Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» անվանումներով հայտնի Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները:
«Ռուսաստանը վերջապես տվեց առաջին ազդանշանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան դիտարկումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Վրաստանի զբոսաշրջության ոլորտը հուլիսին եւ օգոստոսին 113 մլն դոլար է կորցրել Ռուսաստանից թռիչքների արգելման պատճառով:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության (Լիբանան, Անթիլիաս) ներկայացրած հայցադիմումը՝ Թուրքիայի Սիս քաղաքում գտնվող իր նախկին նստավայրի վերականգնման համար, հասարակական լայն հնչեղություն էր ստացել, մինչդեռ նույնքան կարևոր մեկ այլ դատական հայց ընդդեմ Թուրքիայի հազիվ թե հայտնի է հայ և միջազգային հանրությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում իրենց ծրագրած ռազմական օպերացիան: Այն կոչվում է «Խաղաղության ակունք»:
«Այդ հարցը հաջորդ շաբաթ կներառվի Եվրախորհրդի օրակարգում»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Իրանը չգնաց միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, որովհետեւ իսլամի տեսանկյունից դա արգելված է:
Իրանի զինված ուժերը չպլանավորված զորավարժություններ են սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում:
Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի 2019թ. հուլիսի կորստի մասին։ Ադրբեջանական թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներում այդ մասին չի հայտնվել:
Բրիտանական «The Times» հանրահայտ թերթը գրել է, որ եթե ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսից դուրս բերի իր բոլոր զորքերը, ապա հնարավոր է, որ Մեծ Բրիտանիան հետ կանչի իր հատուկ նշանակության ուժերին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի նախագահի Twitter-ում արած գրառումից։
Ռուսաստանի եւ Թուրքիայի ֆինանսների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների եւ վճարումների վերաբերյալ:
Վրաստանը հուսով է, որ Ռուսաստանի իշխանություններն առաջիկա վեց ամսվա ընթացքում կհանեն հանրապետություն թռիչքների արգելքը:
ԱՄՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ բացասաբար են արձագանքել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվելիք ռազմագործողության թեմային: