Զբոսաշրջությունից ստացվող Վրաստանի եկամուտներն այս տարվա օգոստոսին կազմել են 396,1 մլն ԱՄՆ-ի դոլար, ինչը 10 տոկոսով պակաս է, քան 2018 թվականի օգոստոսին:
«Պետք է լուրջ վերաբերվենք այդ ամենին: Ադրբեջանը չի թաքցնում իր բուն նպատակները, ցանկությունները, երազանքները, իսկ նրա նպատակը մեկն է՝ կործանել Արցախը, կործանել հայոց պետականությունը»:
Իրաքը չի միանա ծովում անվտանգության ապահովման կոալիցիային եւ հանդես է գալիս դրան Իսրայելի մասնակցության դեմ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայում ժամանակավորապես բնակություն հաստատած սիրիացի փախստականների թիվը անցել է 3 մլն 600 հազարը:
Թեհրանը Էր Ռիադից պահանջում է տրամադրել այն բանի ապացույցներ, որ Իրանն է կանգնած սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհների հետեւում:
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը Ադրբեջանից ներմուծել է մոտ 182 մլն 765 հազար դոլարի բնական գազ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանին ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածի հետեւանքը կդառնա լայնամասշտաբ պատերազմը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին փորձում են պատերազմի մեջ ներքաշել Մերձավոր Արեւելքում:
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող քիմիական գործաններից մեկում սեպտեմբերի 18-ին, առավոտյան 11-ի սահմաններում հրդեհ է բռնկվել և կարճ ժամանակ անց պայթյուն որոտացել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շրջաբերական է հրապարակել, որով հանձնարարել է համապատասխան մարմիններին թափ հաղորդել ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցություններն անհնարին են Իրանի վրա գործադրվող ճնշման պայմաններում, որն ԱՄՆ-ն ուժեղացնում է իր մեղադրանքներով:
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային օգնել հրթիռային տեխնոլոգիաներ եւ տիեզերական ապարատների ուղեծրային խմբավորում ստեղծելու գործում:
Համաձայն՝ 2019 թվականի զինված ուժերի պատրաստության պլանի, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անց են կացվելու ռազմավարական զորավարժություններ՝ ամբողջ զինված ուժերի ներգրավմամբ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկանդալից հետո որոշել է ժամանակավորապես չօգտվել դատապարտյալների համաներման իր իրավունքից։
Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման էֆեկտը հասել է իր բարձրակետին եւ այժմ նվազում է:
Թեհրանը Շվեյցարիայի միջոցով Վաշինգտոնին փոխանցված ուղերձում վերստին հերքել է իր մասնակցությունը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհին եւ հայտարարել, որ պատասխան կտա երկրի դեմ ցանկացած գործողությանը։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում:
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը:
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին կտրականապես հերքել է այն մեղադրանքները, որ Թեհրանն իբր հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող նավթային օբյեկտներին:
Երիտասարդ ակտիվիստները հավաքվել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ ի նշան նրա կողմից սպանության համար դատապարտվածներին ներում շնորհելու դեմ բողոքի:
Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա ձեռնարկված գրոհը Եմենի ժողովրդի նախազգուշացումն էր նրանց, ովքեր պատերազմ են սանձազերծել այդ երկրում:
Թուրքիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է նախօրեին Հունաստանում թուրքական «Մուրաթփաշա» և հունական «PAOK» ձեռքի գնդակի (հանդբոլ) թիմերի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության համաձայն, Վրաստանում հարցվածների 63 տոկոսը կարծում , որ երկրի տնտեսական դրությունը վատ է։
Օգոստոսին Վրաստանի նախագահի կողմից ներում շնորհվածների թվում եղել է Ասլան Բեժանիձեն, որը պատիժ էր կրում 18-ամյա Դավիթ Օտխմեզուրիի սպանության համար:
Իրաքի հյուսիսային շրջաններում շարունակվում է թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Մագիլ-3» (Pençe-3) ռազմական գործողությունները, որի շրջանակներում հարձակում է իրականացվել Իրաքի Հաֆթանին, ինչպես նաև Գարա շրջանների ուղղությամբ:
Թուրքիայում ձերբակալվել է Էրզրումի Քարայազը բնակավայրի քաղաքապետ Մելիքե Գյոքսուն, որը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ է:
Իրանը եւ ՌԴ-ն կարգավորել են կապը վճարումների վերաբերյալ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման իրենց ազգային համակարգերի միջեւ՝ առանց օգտագործելու SWIFT միջբանկային համակարգը:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բացառել ԱՄՆ-ի հետ որեւէ մակարդակով բանակցություններ վարելու հնարավորությունը:
2018թ․ թուրքական մամուլում առնվազն 4․839 հոդված է հրապարակվել, որոնք ուղղված են եղել տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ։ Ընդ որում՝ շուրջ 205 հոդվածում թիրախավորվել են միաժամանակ մի քանի էթնիկ կամ կրոնական խմբեր։ Ընդհանուր առմամբ ազգայնամոլ մամուլի թիրախում են հայտնվել 98 տարբեր խմբեր։ Այս մասին հայտնի է դարձել Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կատարած ուսումնասիրության արդյունքում։
Թուրքիայի սահմանապահ զորքերում այսուհետև կօգտագործեն կանգալ ցեղատեսակի շներին՝ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով։ Մինչ այժմ այդ շներն օգտագործվում էին ոստիկանական ուժերի կողմից՝ հասարակական տարբեր միջադեպերի ժամանակ։