Սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, փախել է երկրից:
Ինչպես հայտնում է Trend-ը, երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը:
Ռուսաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին չի տրամադրել «ոչ մի իրական բացատրություն» Թուրքիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
ԱՄՆ-ի իշխանությունները կասեցրել են Մոլդովայի մի շարք ներդրումային նախագծերի ֆինանսավորումը իշխանությունների կոռուպցիայի պատճառով, հայտնում է TASS-ը:
Այսօր Նախիջևանում սկսվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ Ադրբեջանի ԶՈՒ այն զորամասերի մասնակցությամբ, որոնք տեղակայված են այդ շրջանում: Այս մասին հայտնում է contact.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Հարավային Կարոլինայում հորդառատ անձրևների հետևանքով սարսափելի դեպք է տեղի ունեցել: Սփրինգֆիլդ քաղաքում անձրևը քշել-տարել է գերեզմանների հողը, ինչի հետևանքով հանգուցյալների աճյուններով դագաղները դուրս են եկել իրենց տեղից:
Սաուդյան Արաբիայի ավելի քան 50 մուսուլման հոգևոր առաջնորդներ կոչ են արել իսլամական երկրներին պատերազմ սկսել Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Սիրիայի կառավարության դեմ:
Սիրիայում ռուսական ավիաբազան ենթարկվել է իսլամիստ զինյալների առաջին հարվածներին «Գրադ» համակարգերի միջոցով, հայտնում է Die Welt-ը:
2015 թ. սեպտեմբերի 29-ին Երևանում Չինաստանի հայկական համայնքի (Չինահայ) նախագահ Հենրի Արսլանյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Դեր Կյուրեղյանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, ըստ որի չինացի ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ` ՀԱՀ-ում սովորելու համար:
Ամերիկյան American Airlines ավիաընկերության օդաչուն մահացել է Airbus A320 ինքնաթիռի ղեկին, որն ԱՄՆ-ում ներքին չվերթ էր իրականացնում:
Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի դեսպանին նորից են հրավիրել բացատրություններ տալու, այս անգամ արդեն երկու օրում երկրի օդային տարածքը խախտելու երկրորդ փորձի պատճառով: Ինչպես պնդում են թուրքական իշխանությունները, ևս մեկ ռուսական ռազմական ինքնաթիռ է խախտել Թուրքիայի օդային տարածքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սիրիական բանակի համար նախատեսված ռազմամթերքով ու զենքով լի Caesar Kunikov մեծ դեսանտային նավը հատել է Սև ծովը ու դուրս է եկել Միջերկրական ծով:
Գրեթե 1,5 մլն մարդ կարող է փախստականի կարգավիճակ հայցել Գերմանիայից այս տարի, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ կանխատեսումների համեմատ:
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հոկտեմբերի 4-ին հարյուրավոր հայեր մասնակցել են Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքի ակցիային, քանի որ մեկ շաբաթ առաջ թուրք դպրոցականները կտտանքների էին ենթարկել հայ դպրոցականի։
ԴԱԻՇ-ը հաշվեհարդար է տեսել Իրաքի Անբար նահանգի բազմամարդ ցեղերից մեկի՝ ալ-բունիմարի 70 ներկայացուցչի հետ:
Հոկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական գործողությունների հարցերով օգնական Էդմոն Մյուլեին:
ԱՄՆ-ի իշխանությունները Վրաստանին են փոխանցել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի պահպանության K9 նախագիծն արտերկրում հատուկ ուսուցում ստացած կինոլոգների ու շների օգնությամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով երկրի ֆինանսների նախարարությանը:
Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իրակլի Բատիաշվիլին պնդում է, որ երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ հարձակում է նախապատրաստվում: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի կայունության և մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալ Անե Վիկտովսկիին:
Արհմիությունների ակտիվիստները, ովքեր բողոքում են զանգվածային կրճատումների պլանի դեմ, խափանել են Air France-ի տնօրենների խորհրդի նիստը:
40-ամյա գեղասահորդ, օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան հայտնել է, որ ինքն ու ամուսինը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մկրտել են իրենց փոքրիկ աղջկան՝ Նադեժդային:
ՆԱՏՕ-ի խորհուրդն այսօր արտահերթ նիստ կհրավիրի, որտեղ կքննարկի Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, մասնավորապես, Թուրքիայի օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից խախտելու փաստը:
Ռուսական ավիացիան Սիրիայում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի բազայում տեղակայված տանկերն ու զրահատեխնիկան: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Մոսկվան պատրաստ է կոնտակտներ հաստատել Սիրիայի ազատ բանակի հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ԴԱԻՇ-ի, «Ջեբխատ ան-Նուսրայի» ու «Ջեյշ ալ-Յարմուկ» խմբավորումների ավելի քան 3 հազար զինյալ է Սիրիայից փախել Հորդանան՝ վախենալով սիրիական բանակի հարձակումից, RIA Novosti-ն հայտնել է ռազմական աղբյուրը:
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Իռլանդիայի, Ճապոնիայի ու Չինաստանի գիտնականները, հայտնում է ntv.ru-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին, ով ադրբեջանական կողմի մոտ է հայտնվել մարտի 22-ին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դատապարտել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը: Նրա խոսքով՝ Մոսկվան հարվածներ չի հասցնում ԴԱԻՇ-ի ջիհադիստներին, այլ ընդամենն օգնում է «մսագործ Ասադին»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ռուսաստանին իր երկրի օդային տարածքը խախտելու մեջ: