Բաժիններ՝

Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

Ինչպես հայտնում է Trend-ը, երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը:

Ալիևն ասել է, որ ադրբեջանա-թուրքական համագործակցությունը ինչպես ռազմական, այնպես էլ այլ ոլորտներում հաջողությամբ զարգանում է ու ամրապնդվում:
Նշելով, որ ռազմական ոլորտում կապերը «հիանալի պատմություն» ունեն՝ Ալիևն ընդգծել է, որ համագործակցությունը երկու երկրների միջև ավելի է ընդլայնվել Ադրբեջանի անկախության տարիներին:
Ալիևը կարևորել է վերջին տարիներին Ադրբեջանում ու Թուրքիայում անցկացվող համատեղ ռազմական զորավարժությունները:

Նա ասել է, որ երկու երկրներն իրար բոլոր հարցերում մշտապես աջակցում են: Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի այցի ընթացքում տեղի կունենան կարծիքների փոխանակում՝ կապված համագործակցության ընդլայնման հարցերի հետ:

Աքարը, իր հերթին, կարևորել է համատեղ անցկացվող զորավարժությունները: Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ղեկավարությամբ երկու երկրների հարաբերություններն առաջիկայում ավելի կամրապնդվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս