
Հարավային Կարոլինայում անձրևների հետևանքով դագաղները ջրի երես են դուրս եկել

Հարավային Կարոլինայում հորդառատ անձրևների հետևանքով սարսափելի դեպք է տեղի ունեցել: Սփրինգֆիլդ քաղաքում անձրևը քշել-տարել է գերեզմանների հողը, ինչի հետևանքով հանգուցյալների աճյուններով դագաղները դուրս են եկել իրենց տեղից:
Տեղի իշխանությունները արագ արձագանքել են կատարվածին, ինչի հետրանքով դագաղներն արդեն «որսացել են»: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, դագաղներն իրենց տեղում կհայտնվեն անձրևները դադարելուց հետո:
Հիշեցնենք, որ Հարավային Կարոլինայում անձրևները հարուցել են ջրհեղեղներ ու դարձել 12 մարդու մահվան պատճառ:
Հազարավոր մարդիկ զրկվել են գույքից: