Թուրքիան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու մեջ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ռուսաստանին իր երկրի օդային տարածքը խախտելու մեջ:
Թուրքական ռազմաօդային ուժերը ահազանգի հետևանքով օդ էին բարձրացրել երկու F-16S կործանիչ:
Թուրքիայի ԱԳՆ-ի տվյալով՝ երկրի օդային սահմանները խախտելու պատճառով ՌԴ դեսպանը կանչվել է Անկարայում իր դիվանագիտական ներկայացուցչություն:
Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունը դեմ է հանդես գալիս Ռուսաստանի կողմից նման գործողություններին, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի ԱԳՆ-ի տեղեկություններով՝ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տիրույթն անցած շաբաթ օրը:
Գերատեսչությունում պնդում են, որ դեպքը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանի մերձակայքում:
Օրերս Ռուսաստանի Դաշնային խորհուրդը տեղեկացրել էր Սիրիայում Ռուսաստանի Զինված ուժերի օպերացիաների ուղղվածության մասին: Խորհրդարանի վերին պալատում վստահեցրել էին, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը գործողություններ են իրականացնում բացառապես սիրիական տարածքում: