Նա չգիտի, թե ինչի մասին է խոսում. Թրամփը՝ Իրանի հարցում Մերցի դիրքորոշման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ Իրանի դեմ պատերազմի հարցում նրա դիրքորոշման համար։ Սպիտակ տան ղեկավարը համապատասխան գրառում է հրապարակել Truth Social սոցիալական ցանցում:

«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Իրանի համար միջուկային զենք ունենալը նորմալ է։ Նա չգիտի, թե ինչի մասին է խոսում։ Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը պատանդ կլիներ»,- գրել է ամերիկացի առաջնորդը։

«Ես հիմա Իրանի հետ անում եմ այն, ինչ վաղուց պետք է անեին մյուս երկրները կամ նախագահները։ Զարմանալի չէ, որ Գերմանիան այդքան վատ վիճակում է՝ թե՛ տնտեսապես, թե՛ այլ առումներով», – հավելել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Մերցը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ակնհայտորեն» չունի Իրանի դեմ պատերազմի ռազմավարություն, այդ թվում՝ թե ինչպես այն պետք է ավարտվի։

Ֆրիդրիխ Մերցը նաև քննադատել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի դեմ առանց եվրոպացիների հետ նախնական խորհրդակցությունների պատերազմ սկսելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930