Բրունու Ֆերնանդեշը հավասարվել է Կրիշտիանու Ռոնալդուին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի «Բրենտֆորդի» դեմ խաղում (2:1) գոլային փոխանցում է կատարել: Այսպիսով Ֆերենանդեշը Անգլիայի առաջնությունում ակումբի պատմության մեջ այս ցուցանիշով հավասարվեց իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուին։
Opta Sport վիճակագրական պորտալի տվյալներով՝ Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդում» իր կարիերայի ընթացքում Պրեմիեր լիգայում կատարել է 140 արդյունավետ գործողություն (70 գոլ, 70 գոլային փոխանցում):
Կրիշտիանու Ռոնալդուն «Կարմիր սատանաների» կազմում իր ամբողջ կարիերայի ընթացքում նույնքան արդյունավետ գործողություն է կատարել: Աստղային հարձակվողը խփել է 103 գոլ և կատարել 37 գոլային փոխանցում։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 33 խաղերում Բրունո Ֆերնանդեշը բոլոր մրցաշարերում դարձել է ութ գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:



