Վրաերթ Գյումրու թիվ 11 դպրոցի դիմաց

Ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի 11 փողոցում՝ Գյումրու թիվ 11 դպրոցի դիմաց, Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Նառա Ս-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է բավարար։

Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկված անչափահասի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930