Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոստանում է ուժեղացնել ավիահարվածների ինտենսիվությունը, որոնք հասցվում են Սիրիայի օբյեկտներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կրեմլի համար Նալբանդյանն իդեալական արտգործնախարար է: Նրան հետագայում կարող են անգամ ՌԴ արտգործնախարարի պաշտոնում նշանակել: Վստահաբար, այդ պաշտոնում նա շատ ավելի ջանասիրաբար Ադրբեջանին կհամոզի ռուսական զենք գնել, քան դա անում է հայազգի Սերգեյ Լավրովը: Ինչպես փողը, այնպես էլ արտգործնախարարի պաշտոնը, ազգություն չի ճանաչում:
ԵՄ անդամ երկրների հասարակաց տների սեփականատերերը պետք է խոսեն մարմնավաճառների մայրենի լեզվով: Նման որոշում է կայացրել Արդարադատության եվրոպական դատարանը (European Court of Justice), հայտնում է BBC-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Համբուրգը դարձել է Գերմանիայի առաջին քաղաքը, որտեղ ընդունվել է օրենք, որը թույլ է տալիս իշխանություններին առևտրային հարթակները ժամանակավորապես վերածել ներգաղթյալներին ապաստան տրամադրելու վայրերի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:
Մոլդովայում ձախ կենտրոնամետ ընդդիմության կողմնակիցները վրանային քաղաք են տեղադրել Քիշնևի կենտրոնական փողոցում, հայտնում է Interfax-ը:
ՄԱԿ-ը ժամանակավորապես Սիրիայում կասեցրել է մարդասիրական օգնության օպերացիան այդ երկրի տարածքում ակտիվացած ռազմական գործողությունների հետևանքով: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայում օպերացիան ուղղված է ահաբեկչության սպառնալիքից ռուսների պաշտպանությանը:
ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակվում են աշխատանքները, որոնք ուղղված են ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը «Ամերիկայի Ձայն»-ին հիշեցնում է, որ վերջերս գործընկերների հետ միասին Կոնգրեսում շրջանառության մեջ են դրել նամակ, որն ուղղված է մարդկանց կյանքեր փրկելուն եւ արդար ու երկարաժամկետ խաղաղության հասնելուն:
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:
Թուրքիան դժգոհ է Սիրիայում Ռուսաստանի գործողություններից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Գվատեմալայի փրկարարները որոնում են հարյուրավոր մարդկանց, ովքեր սողանքների պատճառով անհետ կորել են երկրի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Էլ-Կամբրե Դոս գյուղում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանդես գալով Սպիտակ տանը հրավիրված մամլո ասուլիսում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ երբ Ռուսաստանը ավիահարվածներ է հասցնում Սիրիայում, տարբերություն չի դնում ԴԱԻՇ-ի ու Բաշար Ասադի ռեժիմի չափավոր հակառակորդների միջև: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավարտվել է «նորմանդյան քառյակի հանդիպումը»: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի ու Ուկրաինայի նախագահները:
Ռուսական «Սու-25» գրոհիչ ինքնաթիռները Սիրիայում հարված են հասցրել ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրամասի, որը ստեղծվել էր ԴԱԻՇ-ի զինյալների կողմից:
Լոնդոնում կալանավորել են ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նախագահ Դիզանի Էլիսոն-Մադուեկեին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նյու Յորքի Մանհեթեն շրջանի Մեդիսոն ավենյուում բացվել է աշխարհում ամենաթանկ պենտհաուսը: Ինչպես հայտնում է Property Report պարբերականը, The Mark հյուրանոցում՝ 5 ննջարանով համարում, 1 գիշեր անցկացնելը զբոսաշրջիկին կարժենա 75 հազար դոլար:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Սիրիա չեչեն զինծառայողների ուղարկելու պատրաստակամության մասին, որոնք կարող են մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ մարտերին:
Թբիլիսին հուսով է, որ Իրանի հետ համաձայնագիրը ու պատժամիջոցների չեղյալ հայտարարումը նոր հնարավորություններ կբացեն Վրաստանի համար, Վաշինգտնում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի խորհրդարանում մինչ նիստն սկսվելը բախում է տեղի ունեցել պատգամավոր Դաթո Լորտկիպանիձեի ու փոքրամասնության ներկայացուցիչ Ակակի Մինաշվիլու միջև, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Փարիզում սկսվել է «նորմանդյան քառյակի» հանդիպումը, որը թվով արդեն երրորդ հանդիպումն է այդ ձևաչափով: Հանդիպմանը մասնակցում են Գերմանիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի ու Ուկրաինայի նախագահները, հայտնում է RIA Novosti-ն:
Ներկայացնենք ռուսական ռազմական ինքնաթիռների լուսանկարները՝ արված Սիրիայի Լաթաքիա քաղաքի օդանավակայանում: Բացառիկ լուսանկարների հեղինակը Russia Today-ի թղթակից Դմիտրի Վինոգրադովն է:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, Պենտագոնում քննարկում են ԱՄՆ-ի կողմից ուսուցում ստացած սիրիացի ապստամբներին պաշտպանելու հնարավորությունը:
Մանչեստերի դատարանը 15-ամյա մի դեռահասի է դատապարտել ցմահ բանտարկության: Վերջինս մեղադրվում է Ավստրալիայում շքերթի ժամանակ ոստիկանների գլխատելու դավադրությանը մասնակցելու մեջ, հայտնում է BBC-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններ են անցկացնում Ելիսեյան պալատում, հայտնում է RIA No
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների անդամ Էլիոթ Էնգելսը նամակով կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած կեղծ հավասարության ձախողված քաղաքականությունը փոխելու կառոցողական, հաշվետվողականության վրա հիմնված մոտեցմամբ:
Ադրբեջանական minval.az կայքն իր ծավալուն հոդվածում, հղում կատարելով իր աղբյուրներին, գրում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գործունեությունը վերջին շրջանում սկանդալների տեղիք է տալիս՝ կապված արտգործնախարարությունում հայտնված պատահական անձանց հետ, ովքեր իրականացնում են դիվանագիտական գործառույթներ:
Եկել է ժամանակը, որ տարբեր պետությունների խորհրդարանականները իրենց գործունեության հիմքում դնեն միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմներին համապատասխան պայքարը ահաբեկչության դեմ` հարթակ դարձնելով միջազգային մարմինները, կիրառելով միջազգային պայմանագրերը, ինչպես նաև իրացնելով վերահսկողության և հարկադրման միջազգային մեխանիզմներ:
Սպանվածի հարազատների պնդմամբ՝ Բաղըև Մյունասիբ Բաղը օղլուն (Bağıyev Münasib Bağı oğlu) ծառայում էր Ադրեբջանի Թարթառի շրջանում և մահացել է 2015-ի սեպտեմբերի 1-ին։ Մահվան պաշտոնական պատճառ է նշվել ինքնասպանությունը, սակայն հարազատները հակված չեն հավատալու այդ վարկածին ու նշում են, որ նա չուներ ծառայողական բնույթի ոչ մի խնդիր և նույնիսկ իշխող դիրք ուներ ծառայակիցների նկատմամբ, ինչը հաստատել են նաև նրա սպաները։