«300 հազար ադրբեջանցու գալը նշանակում է մեր բանակում ունենալ 10 հազար ադրբեջանցի զինծառայող». Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Պուտին-Փաշինյան վերջերս կայացած հանդիպմանը, երբ ՌԴ նախագահը ակնհայտորեն աջակցություն հայտնեց իրեն. ինչպե՞ս է գնահատում այդ աջակցությունը՝ հարցին Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Հայաստանի քաղաքական դաշտի ապօրինությունների մասին այսօր գիտեն ամբողջ աշխարհում։ Մեր մասին ասում ու գրում են Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում։ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով դրա մասին ասվեց։ Բայց դա չի նշանակում, որ մենք դիրքորոշում պետք է ունենանք դրա մասին։
Փաշինյանն այսօր ամեն ինչ անում է, որ Հայաստանը դարձնի գերտերությունների բախման կենտրոն հետագա լուրջ ծրագրերով, ստեղծելով քաոս, Հայաստան բերելով 300 հազար ադրբեջանցիների։ Իսկ մենք հասկանում ենք, որ 300 հազար ադրբեջանցի բերելով՝ մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենալ ամենաքիչը 10 հազար ադրբեջանցի ծառայող։ Իսկ մենք շատ լավ ենք հիշում Սաֆարովի կատարածը Հունգարիայում։ Դրա համար մեզ պետք է նոր, ուժեղ առաջնորդություն, որպեսզի կարողանանք հավասարակշռել մեր բոլոր միջազգային գործընկերներին։ Վստահ եղեք, որ շատ շուտով դա մենք ունենալու ենք»:



