ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները քննարկում են Թրամփի դեմ դատական ​​​​հայց ներկայացնելու հնարավորությունը

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները քննարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական ​​հայց ներկայացնելու հնարավորությունը, եթե Սպիտակ տան ղեկավարը որոշի շարունակել Իրանի հետ հակամարտությունը մայիսի 1-ից հետո՝ առանց օրենսդիր մարմնի հաստատման, հաղորդում է Time ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Մայիսի 1-ին լրանում է 60-րդ օրը այն պահից, երբ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին, որը մեկնարկել է փետրվարի 28-ին։

Այդ ժամկետի ավարտից հետո նա օրենքով պարտավոր կլինի կամ ստանալ օրենսդիրների հավանությունը ռազմական գործողությունները շարունակելու համար, կամ գրավոր հաստատել, որ զորքերի անվտանգ դուրսբերման համար անհրաժեշտ է ևս 30 օր։

«Ներքին քննարկումները (դատական հայց ներկայացնելու վերաբերյալ – խմբ.), որոնց մասին նախկինում չի հաղորդվել, օրենսդիրների հաղորդմամբ՝ դեռ գտնվում են վաղ փուլում, սակայն կարող են ակտիվանալ առաջիկա շաբաթների ընթացքում, եթե նախագահը մայիսի 1-ին լրացող 60-օրյա կրիտիկական ժամկետից հետո շարունակի ռազմական գործողությունը»,- գրում է հրատարակությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930