Խոսելով ՌԴ շահերից, նա նշեց, թեր Արևմուտքում կամ մեկ այլ տեղում շատ քչերն են, որ պատրաստ են փորձել «այլ մեկի կոշիկը»։ Սոնդերսը նշեց, որ Արևմուտքում շատերն են հասկանում, որ Ռուսաստանն ունի սեփական հետաքրքրությունները, բայց չեն հասկանում, թե ինչու է Մոսկվան իրացնում իր շահերն այնպես, ինչպես նա դա ներկայումս է անում։
Սիրիացի զինվորականներն ամբողջությամբ ազատել են Կըն հովիտը, որը գտնվում է Իդլիբից 25 կմ հեռավորության վրա: Հովիտը գտնվում էր «Ան-Նուսրա» ճակատի հսկողության ներքո, հայտնում է RIA Novosti-ն:
ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցները հարկավոր է պահպանել մինչև մինսկյան համաձայնագրերի լիարժեք կատարումը, կարծում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Այսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունները որակվել են ահաբեկչություն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է haqqin.az-ը:
Դամասկոսի արվարձաններից մեկում, որը մի ժամանակ գրավել էին ԴԱԻՇ-ի զինյալները, Սիրիայի կառավարական զորքերը պատերի տներին հայտնաբերել են գրություններ ռուսերենով ու արաբերենով՝ ուղղված Ռուսաստանի հասցեին, հայտնում է LifeNews-ը:
Ավելի քան 20 մարդ է զոհվել ու տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ այսօր Անկարայի երկաթուղային կայարանի շրջանում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով:
«2013 թվականին 10 կոնգրեսականներ գնացել են Բաքու ու այդ բոլոր ծախսերը հոգացել է Ադրբեջանը: Ամերիկայի օրենքներով արգելված է, որ կոնգրեսմենների ծախսերը հոգան պետական մարմինները: Դա չի հրապարակվել այն ժամանակ, բայց հիմա հրապարակվել է»,- նկատեց Լ. Ալավերդյանը՝ ըստ որի՝ կոնգրեսականների օրերս արած առաջարկը և այս տեղեկատվության հրապարակումը պատահական չեն:
Այսօր պայթյուն է տեղի ունեցել Անկարայի երկաթուղային կայարանի շրջանում, տեղեկություններ կան մեծ թվով զոհերի ու տուժածների մասին, հայտնում է թուրքական Dogan գործակալությունը:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պատանդ են վերցրել Իրաքի Քիրքուք նահանգի ավելի քան 200 բնակչի, որոնց մեղադրում են Իրաքի կառավարական ուժերի հետ համագործակցելու մեջ: Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Ինչպես հաղորդում է BBC-ին, Թուրքիայում Էրդողանին վիրավորանք հասցնելու մեղադրանքով կալանավորվել է Today’s Zaman թերթի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը:
Ռուսաստանը համաձայնել է մասնակցել ԱՄՆ-ի հետ Սիրիայի օդային տարածքի անվտանգության բանակցություններին, հայտնել է Պենտագոնը:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 20 շենքի մոտակայքում այրվում է կայանված ավտոբուս:
Համացանցում հայտնվել է սիրիացի փախստականների մասնակցությամբ տեսանյութ, որտեղ նկարագրվում է փախստականների կյանքի դժվարությունները, այդ թվում՝ նրանց ինտիմ խնդիրները, հայտնում է LifeNews-ը:
Ռուսաստանի պահուստային հիմնադրամների միջոցները կարող են սպառվել 2017-2018թթ. նման ծախսերի տեմպերի պարագայում, հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Տատյանա Նեստերենկոն:
«Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». նման վերնագրով հրապարակում է տպագրել Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն իր պաշտոնական պարբերականի առաջին էջում:
«Պուտինը, ինձ թվում է, փորձում է բալանսավորել Ռուսաստանի շահերը՝ լավ հարաբերություններ ունենալով Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ու վերահսկել նրանց երկուսին էլ ու փակել Ադրբեջանում Արևմուտքի դուռը»,- այս մասին հայտարարել է Մաքքեյնի միջազգային ինստիտուտի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերով տնօրեն Դևիդ Կրամերը:
Եվրամիությունը կարող է կասեցնել Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն ոչ թե ամբողջությամբ, այլ 4 ամսով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին:
Հնդկաստան արտգործնախարարությունը բողոք է ներկայացրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ Էր-Ռիյադում հնդիկ աղախնի նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիան մտավախություն ունի, որ ռուսական հարվածների հետևանքով փախստականների նոր ալիք կառաջանա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանու Բիլգիչը, հայտնում է Reuters-ը:
Ռուսական զինվորական գործոնի աշխուժացումը սիրիական պատերազմում, լայնածավալ եւ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել. պատերազմին սերտորեն զուգորդվել է տեղեկատվականը: Միեւնույն լայնածավալությամբ հարվածվող թիրախների մասին կան հակասական լրատվություններ, տեղեկություններ, վերլուծումներ: Ոչ միայն բացարձակ, այլ ընդհանրապես հանգրվանային եզրակացությունների հանգելը նույնիսկ կարող է պայմանական լինել, եւ անհամապատասխան` իրական իրավիճակներին:
ԱՄՆ-ը որոշել է դադարեցնել Պենտագոնի 500 մլն դոլարանոց ծրագիրը, որի նպատակն էր նախապատրաստել ու զինել Սիրիայի ընդդիմությանը: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով ամերիկյան ադմինիստրացիայի ներկայացուցիչներին:
Քոբուլեթիի 3 դպրոցներում ու մանկապարտեզներում պարապմունքներն ու դասերը հետաձգվել են մինչև երկուշաբթի: Աջարիայի կրթության նախարարության տեղեկությամբ՝ ուսումնական պրոցեսը դպրոցներում ու մանկապարտեզներում կվերականգնվի դեզինֆեկցիոն աշխատանքների անցկացումից հետո: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է 152 դատապարտյալի համաներում շնորհելու մասին որոշում:
ԵՄ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում հասցված հարվածների հետ:
Ինչպես հայտնում է Hürriyеt-ը, հղում կատարելով Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի այսօր տարածած հաղորդագրությանը, համաձայն միջազգային պայմանագրի, Թուրքիան իր տեսուչներին կուղարկի Հայաստան: Թուրք տեսուչները Հայաստան կայցելեն Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի շրջանակում:
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում չեն բացառել հնարավորությունը, որ Սիրայում ԴԱԻՇ-ի զինյալները կարող են Սիրիայի կառավարական զորքերի դեմ կիրառել թունավոր իպրիտ գազ, հայտնում է TASS-ը:
Ֆլագսթաֆ քաղաքի Հյուսիսային Արիզոնայի համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է ABC News-ը:
Ինչքան էլ միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրներն աշխատեցին ադրբեջանական իշխանությանը հետ պահել այդ վատ արարքներից , հնարավոր չեղավ:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ բրիգադային գեներալ Հոսեյն Համեդանին, նախօրեին սպանվել է Սիրիայում, հայտնում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կայքը: